Հիմա էլ տիկին Ռոզայի միջոցով են ուզում Գագոյին ծնկի բերել…

Հիմա էլ տիկին Ռոզայի միջոցով են ուզում Գագոյին ծնկի բերել…

Slaq, am – ում «Լավ ենք անում, որ հարկ չենք մուծում. Ռոզա Ծառուկյան» վերտառությամբ facebook-յան մի գրառում է տեղադրված: Գրառման հեղինակն է Գուրգեն Վարոսյանը:



Սովորաբար facebook-յան գրառումների ժամանակ, երբ օգտատիրոջ անվանմանը սղմում ես, նրա գրառումը բերում է: Փորձեցի, բայց նման բան տեղի չունեցավ:



Ինչևէ, գրառման հեղինակը, որի գրառումը փաստացի Slaq, am – ում էր, համարյա թե պատմում է այն քայլերը, որոնք պիտի ձեռնարկվեն Գագիկ Ծառուկյանի դեմ: Ահա թե ինչ է գրում.



«Ծառուկյանի մայրիկ Ռոզան մեկ անգամ չէ որ ասել է, որ հարկ չեն մուծում ու լավ են անում, որովհետև բյուջեց թալանում են ուրիշները։ Թալանում են, թե չեն թալանում, դա իրավապահները կպարզեն։ Իրավապահները նաև ձեր հայտարարությունը որպես ցուցմունք կընդունեն։ Շնորհակալություն տկն Ռոզա իրավապահների գործը թեթևացնելու համար։
Ցիտում եմ Ծառուկյանի մորը . «Լավ ենք անում, որ հարկ չենք մուծում, քանի որ ոմանք պետբյուջե մտնող այդ գումարները տանում, տանուլ են տալիս Մոնտե Կառլոյի կազինոներում»:



Իսկ վերջում որպես սպառնալիք հնչում է.



«Հ.Գ. Եթե Ծառուկյանին բռնեն, չասեք սարքած էր»։



Եվ գիտե՞ք գրառում կատարողին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը հարստացել, երբ նա բիզնեսը կարող է ցույց տալ:



Իսկ մնացածը, որ նստած են չոր աշխատավարձի վրա, նրա՞նք ինչպես են հարստացել ու միլիոններ կուտակել:



Ու՞մ թողտվությամբ,- գուցե այս հարցին ևս պատասխանի գրառողը, որի էջը այդպես էլ չկարողացա գտնել: 




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ