Իսկ ինչպե՞ս պետք է Գագիկ Ծառուկյանի հարգելի բացակայությունները դարձնեն անհարգելի

Իսկ ինչպե՞ս պետք է Գագիկ Ծառուկյանի հարգելի բացակայությունները դարձնեն անհարգելի

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ վաղը՝ երկուշաբթի առավոտյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկելու Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու մասին արձանագրություն: Սա նշանակում է, որ երկուշաբթի երեկոյան կամ կեսօրին ԿԸՀ-ն ի գիտություն կարող է ընդունել այդ արձանագրությունը եւ Գագիկ Ծառուկյանը դե յուրե պատգամավոր չի համարվի, գրում է armtimes.com-ը:



Սա անսպասելի զարգացում է, որովհետեւ բոլորը սպասում էին, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը պետք է մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ, հարցը քննարկվի եւ քվեարկության դրվի: Համենայնդեպս, այդպես նախատեսված է ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածով: 



Կայքը հիշեցնում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի տրամադրության տակ կա փաստաթուղթ, որը վկայում է, որ նախորդ նստաշրջանից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մեծ մասը՝ 133 բացակայություններից 106-ը համարվել է հարգելի:



Հիմա, փաստորեն, Գալուստ Սահակյանը պետք է չեղյալ անի նաեւ Ծառուկյանի բացակայությունները հարգելի համարելու մասին իր որոշումը: