Ես Երկրորդն եմ, կանչում եմ Առաջինին, պատասխանիր, պրիյոմ…

Ես Երկրորդն եմ, կանչում եմ Առաջինին, պատասխանիր, պրիյոմ…

-Առաջին, Առաջին, ես Երկրորդն եմ, ես Երկրորդն եմ, պատասխանիր:



-Երկրորդ, ես Առաջինն եմ, ի՞նչ կա, լսում եմ:



-Մեծարգո Առաջին, ինձ թվում է մեծարգո Երրորդը մեզ ձեռ է առնում, ի՞նչ կասես, պրիյոմ…



-Ի՞նչ…



-Պրիյոմ:



-Չէ դա չէ, ասում եք՝ մեծարգո Երրորդը ինչ է անո՞ւմ:



-Հա~, ասում եմ ինձ թվում է՝ մեզ՝ ինձ ու Ձեզ ձեռ է առնում:



-Համաձայն չեմ Ձեզ հետ, մեծարգո Երկրորդ: Ձեզ՝ գուցե, բայց ոչ ինձ… Պրիյոմ:



-Ո՞նց…



-Պրիյոմ:



-Չէ, դա չէ, էն մյուսը, ձեռ առնելու հետ կապված:



-Հա, ասում եմ՝ հնարավոր է Ձեզ է ձեռ առնում, բայց ոչ ինձ:



-Իսկ ինչո՞ւ միայն ինձ, եթե ձեր թոշակն էլ են բարձրացնում, Ձեզ էլ են ցմահ մեքենա և գրասենյակ տալիս… պրիյոմ:



-Իմ պարագայում դա պարգևատրում է, մեծարգո Երկրորդ: Անձամբ ես շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերված հարգանքի այդ արտահայտությունից: Լսե՞լ եք, թե Գալուստ Գրիգորիչն ինչքան ջերմ է խոսել իմ մասին, այնքան ջերմ, որ ԱԺ դահլիճը լացացրել է: Ես գոհ եմ ախպեր:



-Մեծարգո Առաջին, Մեծարգո Առաջին, իսկ ինչո՞ւ եք մտածում, որ մեծարգո Երրորդն այնուամենայնիվ ինձ ձեռ է առնում, պրիյոմ:



-Մեծարգո Երկրորդ, ես այդպիսի բան չասացի: Ես ինձ համար գիրք էի կարդում, մեկ էլ՝ Դուք ռացիայով կապվեցիք ու ասացիք, որ մեզ ձեռ են առնում: Ես ընդամենը ասացի, որ իմ մասով այդպես չէ, և ես մի բան էլ շնորհակալ եմ:



-Դուք կարծում եք, որ ես է՞լ կարող եմ շնորհակալ լինել, պրիյոմ:



-Գիտե՞ք ինչպես… ըմմմմ, վերջերս մենք Ազատիչի հետ ընդդիմության դաշտում մի հետաքրքիր օպերացիա իրականացրեցինք, որի կոդային անվանումն էր՝ «մենք բոլորս Դոդ ենք»: Եվ պատկերացրեք՝ մեզ շատերը հավատացին, ու հրապարակներ էին լցվում…



-Պրիյո՞մ, պրիյո՞մ, հետո՞, հետո՞…



-Էլ ի՞նչ հետո, այ ցավդ տանեմ… Մնացածը քո աչքով տեսար: Այսքանից հետո, երբ ԲՀԿ չկա ո՞նց ես հետ գալու: Պրիյոմ… պրիյոմ, ի՞նչ պատահեց Ձեզ, մեծարգո Երկրորդ, պատասխանիր, պրիյոմ… ալո, ալո, պրիյոոոոո~մ…



Գաղտնալսեց՝
Էդիկ Անդրեասյան