Արթուր Ջավադյանը կդիմանա մի քանի մագնիտուդի ուժգնության ցնցման

Արթուր Ջավադյանը  կդիմանա մի քանի մագնիտուդի ուժգնության ցնցման

Բնական է, սահմանադրական բարեփոխումների ֆոնի վրա հատուկ ուղղվածությամբ խոսվում է, որ գործադիր մարմնում շախմատաքարերի փոփոխություններ տեղի կունենան:



Եթե դրանք լինեն էլ, փոքր չափով, կկատարեն զուտ դասավորության ֆունկցիա, ոչ ավելին:



Բայց դաշտը, որտեղ խաղ չկա ու անշարժություն է, նույն կերպ էլ կմնա անշարժ:



Ամենաչարչրկվող թեման՝ տնտեսությունն է ու այդ ֆոնի վրա «նորամուծություններ կլինեն»,- իրազեկում են գիտակ աղբյուրները:



Կուլիսներում վաղուց է խոսվում գործադիր մարմնի բարձրակետում Հրանտ Բագրատյանի «ընդունելի լինելու մասին»: Վերջինս էլ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից հաճախ է բոլորիս աչքներիս առաջ դժգոհում:



Ու չնայած խոսում են, որ Հրանտ Բագրատյանին «ԿԲ նախագահ դառնալու հուսո ձեռքեր են մեկնվում», բայց կարծում եմ սահմանադրական բարեփոխումների ի կատար ածվելու ֆոնի վրա են նման պտուղները «ցոգոլանում»՝ այդ դաշտում հանդուրժողականություն ապահովելու համար:



Արթուր Ջավադյանը բավականին ամուր հիմքեր ունի, որպեսզի դիմանա մի քանի մագնիտուդի ուժգնության ցնցման…



… Ու դեռ ավելին:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ