Ավետիքյանը առաջարկում է Ծիծեռնակաբերդ գնալ նաև ապրիլի 23-ին

Ավետիքյանը առաջարկում է Ծիծեռնակաբերդ գնալ նաև ապրիլի 23-ին

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով այս տարի բացառության կարգով ոչ աշխատանքային պետք է հայտարարել նաև ապրիլի 23-ը: Այդ մասին թերթի խմբագիրն ասել է  Tert.am-ի հետ զրույցում:



«Ապրիլի 23-ն էլ բացառության կարգով պետք է ոչ աշխատանքային օր հայտարարել՝ հաշվի առնելով միջոցառումների քանակն և հյուրերի մեծ շրջանակը»,- ասել է Ավետիքյանը:



«Ես, որպես սփյուռքի հետ սերտ կապեր ունեցող մարդ, գիտեմ, թե ինչքան մարդ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի այցելելու Հայաստան, և ապրիլի 24-ին մինչև ժամը 13։00-ը ժողովուրդը չի կարողանալու գնալ Ծիծեռնակաբերդ, քանի որ պաշտոնական մասն է լինելու, ուստի այս տարի ապրիլի 23-ն էլ բացառության կարգով պետք է ոչ աշխատանքային օր հայտարարել։ Սա առիթ կլինի, որ ոմանք մեկ օր առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցեն Ծիծեռնակաբերդում»,- իր կարծիքը հիմնավորել է «Ազգ» թերթի խմբագիրը: