Մշակույթը օգնության, աջակցության կարիք ունի, նախարարությունն ամեն ինչ չէ, որ անում է․ Ն․ Անաթանասյան

Մշակույթը օգնության, աջակցության կարիք ունի, նախարարությունն ամեն ինչ չէ, որ անում է․ Ն․ Անաթանասյան

Կոներվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը համաձայն չէ, որ մշակութային ոչնչացում է տեղ ունենում, և կատեգորիկ խոսել մշակույթի եղեռնի մասին՝ չենք կարող, որովհետև արվում է մեծ աշխատանք, որը կարևոր դեր է խաղում մշակույթի պահպանման գործում։
Այս տեսակետը նա նհայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ լրատվության միջոցները այդքան էլ շատ չեն անդրադառնում այն մասնագիտական խնդիրներին, որ առկա է ոլորտում։



Նրա խոսքով՝ ազգային մշակույթը մարդու էությունն է, այն պետք է հարուստ լինի, իսկ էությունը հնարավոր է հարստացնել մեր պապերի մշակույթով։
«Ուստի այսօր խոսել հայ մշակույթի անկման մասին, անթույլատրեի եմ համարում, մենք այսօր ունենք մշակույթի, արվեստի վառ նմուշներ, որոնք թույլ են տալիս, որ մեր մշակույթն այսօր զարգանա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մշակույթը օգնության, լրագրողների աջակցության կարիք ունի»։



Hraparak.am-ի հարիցն՝ Մշակույթի նախարարությունն այդ հարցում ի՞նչ է անում, և արդյոք պատշաճ և արդյունաետ կատարու՞մ է իր գործառույթը մշակույթի պահպանման ու զարգացման հարցում, տիկին Աթանասյանն ասաց․ «Միանշանակ ասել, որ նախարարությունն անում է ամեն ինչ, դա սխալ է, ես կարող եմ խոսել այն աջակցության մասին, որ ես ինքս եմ գործի բերումով տեսել նրանց կողմից։ Մշակույթի մարդիկ սովոր են աշխատել, և սիրում են իրենց գործը։



Նա նշեց, որ Մշակույթի նախարարությունը, իհարկե, որպես հովանավոր, կարող է ավելի ակտիվ գործունեություն ծավալել, և ոչ միայն մշակույթի նախարարությունը։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է սկսել Կրթության նախարարությունից, որպեսզի դեռ դպրոցից սկսեն կատարել այդ աշխատանքը՝ պահպանել ու զարգացնել մեր մշակույթը։
Հարցին՝ այսինքն կա՞ն թերացումներ մշակույթի նախարարության աշխատանքում, որն այդքան քննադատվում է տարբեր առումներով, Նունե Աթանեսյանն ասաց․ «Անշուշտ կան»;



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ