Նախագահը ներկա է գտնվել Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարներ)

Նախագահը ներկա է գտնվել Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:



Համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում: