Ինչո՞ւ Արարատ Զուրաբյանը չի միանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Ինչո՞ւ Արարատ Զուրաբյանը չի միանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման առիթով Սերժ Սարգսյանին հյուրընկալված կուսակցությունների թվում էր ՀՀՇ-ն: «Հրապարակը» կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ինչպես անդրադարձավ հանդիպումը իրենց դիրքորոշման վրա, ավելի քան մեկ ամիս անց հստակեցրել են դիրքորոշումը: «Դե հիմա որոշակի քննարկումներ կան, բայց սպասում ենք հայեցակարգի հրապարակմանը: Մեր դիրքորոշումը հայտնի է տարիներ շարունակ, խորհրդարանական կառավարման մոդելին մենք կողմ ենք, մեզ մոտ էլ բազմակարծության սկզբունքը շատ ամուր հիմքի վրա է, բայց մեծամասամբ կողմ ենք եւ գտնում ենք, որ ավելի արդյունավետ է: Փաստաթուղթը կհրապարակվի որոշումը վերջնական կկայացնենք»:



Զուրաբյանը դժկամությամբ անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ իրենց կուսակից Կարապետ Ռուբինյանի բացասական գնահատականին: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, եթե այդ հանդիպումը նշանավորում է ռեժիմի վերացման խնդրի առաջնահերթության վերանայում և ռեժիմի հետ հարմարվողական քաղաքականության սկիզբ, ապա ես անելիք չեմ տեսնում նման կուսակցությունում:
«Ասեց այն ինչ ասեց, բայց նոնսեսը այն էր, որ քաղաքական հոսանքներում, ուժերում բոլորն ունեն մեկ միասնական կարծիք, քննարկման դրվել էր, ուղղակի պարզ մի բան կա՝ Կարապետ Ռուբինյանը այդ պահին Հայաստանում չէր եւ չէր կարող մասնակցել այդ պրոցեսին, որը ընթանում էր: Մի գուցե, հա, Կարապետ Ռուբինյանին չի տեղեկացվել, բայց որեւէ հակասություն չկա»:



Զուրաբյանից հետաքրքրվեցինք նաեւ արդյո՞ք մասնակցելու են «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին, քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ իր համախոհներին ազատ արձակելու պահանջին: «Ես կոնկրետ շատ ուրախ կլինեմ, որ բոլորը ազատ արձակվեն, բայց ինչ վերաբերվում է հանրահավաքին, ես չեմ մասնակցելու»: Նրանց ազատ արձակելու պահանջի՞ն. «Ինչի Հայաստանի Հանրապետության լրագրողներով չեք պահանջում, ինչի՞ եք միայն կուսակցություններից պահանջում»,-նեղսրտեց Արարատ Զուրաբյանը: