43 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը․ «Պարոն նախագահ, Դուք մեզ հետ ե՞ք»

43 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը․ «Պարոն նախագահ, Դուք մեզ հետ ե՞ք»

Քանի մոտենում է ապրիլի 24-ը, ամերիկահայ համայնքը, ինչպես նաև աշխարհի խաղաղասեր հասարակությունը իրենց աչքերը հառել են Սպիտակ տանը՝ ակնկալելով, որ նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության հիշատակման՝ իր ամենամյա ելույթի ժամանակ քաջություն կունենա գործածել GENOCIDE բառը առանց աղավաղումների՝ հարգելով իր նախընտրական խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
2015թ-ի ապրիլի ն Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքում՝ « Gillette» մարզադահլիճի գլխավոր մուտքի մոտ «Խաղաղության արվեստ» կազմակերպության www.peaceofart.org հովանավորած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված գովազդային վահանակի ուղերձը հաստատում է ԱՄՆ-ի 43 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ կոչ անելով նախագահ Օբամային միանալ նրանց:



2015թ-ի հունվարից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը www.peaceofart.org սկսել է իր՝ «100 վահանակ ցեղասպանության 100ամյակին» խորագրով քարոզարշավը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, ինչպես նաև 1915-2015 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղադրելով մեծածավալ գովազդային վահանակներ:



«Խաղաղության արվեստ» "Peace of Art Inc.," անշահույթ կրթական կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է 2003 թ-ին Մասաչուսեթս նահանգում, բայց նրա գործունեությունը սկսվել է դեռևս 1996 թ-ից։ «Խաղաղության արվեստ» www.peaceofart.org անշահույթ կրթական կազմակերպությունը ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն:
1996 թ-ից սկսած՝ վերջին տասնինը տարիների ընթացքում, Մասաչուսեթս նահանգում տեղադրվում են մեծածավալ ցուցապաստառներ և վահանակներ՝ միջազգային հանրությանը ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը:
2004 թ-ից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը հովանավորում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված վահանակները: Կազմակերպության նախորդ տարիների ծրագրերը նույնպես կազմակերպված են ինքնուրույն՝ «Խաղաղության արվեստ» կազմակերպության ջանքերով:

«Մենք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների անունից, խաղաղության պատգամ ենք ուղարկում աշխարհին, որ դատապարտվի անցյալի ոճիրը, որպեսզի որևէ այլ ազգ չլինի հաջորդ ցեղասպանության թիրախը»,- ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը։



2015 թ-ի հունվարից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը բարձրացրել է վահանակներ Չիկագոյում՝ Իլինոյս (Chicago IL), Սիեթլում և Բոթելլում՝ Վաշինգտոն (Seattle and Bothell WA), Փիբոդիում և Ֆոքսբորոյում՝ Մասաչուսեթս (Peabody, and Foxboro MA), Քլեվլենդում՝ Օհայո (Columbus,OH), իսկ ապրիլ- մայիս ամսիներին նախատեսված է բարձրացնել ամերիկյան յոթ նահանգներում, ինչպես նաև Կանադայում: Վահանակներ բարձրանալու են Փիբոդիում և Ֆոքսբորոյում՝ Մասաչուսեթս (Peabody and Foxboro MA), Ատլանտայում՝ Ջորջիա (Atlanta, GA), Չիկագոյում՝ Իլինոյս (Chicago, IL), Սիեթլում և Բոթելլում՝ Վաշինգտոն (Seattle and Bothell WA), Սան Անտոնիում և Դալլասում՝ Թեքսաս (Dallas,TX), Հարտֆորդում և Նյուհեվնում՝ Քանատիքեթ (Hartford and Newhaven, CT), Սիրաքյուսում՝ Նյու Յորք (Syracuse NY), Տորոնտոյում՝ Կանադա (Toronto Canada), Քոլումբուսում և Քլեվլենդում՝ Օհայո (Clevland and Columbus OH), Լոս Անջելոսում՝ Կալիֆորնիա ( Los Angeles CA)։