Ապրիլի 24-ին Օլանդը կլինի Երևանում. Ֆրանսիայի ԱԳՆ

Ապրիլի 24-ին Օլանդը կլինի Երևանում. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ռոմեն Նադալը՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։



Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ևս կանցկացվեն հիշատակի տարբեր միջոցառումներ։