Էրդողանը կրկին սպառնում է Թուրքիայում բնակվող հայերին...

Էրդողանը կրկին սպառնում է Թուրքիայում բնակվող հայերին...

Ապրիլի 15-ին Եվրոխորհրդարանում Հայոց Ցեղասպանության 100 ամյակին վերաբերող բանաձևի ընդունմանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը կրկին "հիշել" է երկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին... Թուրքիայի նախագահը կրկին խոսել է իր երկրում բնակվող 100 հազար ՀՀ քաղաքացիների մասին և հավելել, որ ժամանակին ինքը կարող էր նրանց վտարել երկրից, բայց չի արել, որովհետև թուրքերը հանդուրժող են և դեմ են խտրականությանը...



Այս թեթև շանտաժից հետո, Թուրքիայի նախագահը նորից է անդրադարձել Եվրոխորհրդարանին և նշել, որ իր երկրի համար բացարձակ ոչ մի նշանակություն չունի,թե ինչ փաստաթուղթ է կընդունվի: Ըստ Էրդողանի՝ իր երկրում երբեք ցեղասպանություններ չեն եղել:



Ավելի վաղ էրդողանը սպառնացել է ՀՀ քաղաքացիներին վտարել Թուրքիայից, երբ տակավին այդ երկրի վարչապետն էր: Նույնաբովանդակ հայտարարությամբ նա հանդես էր եկել նաև 2010 թ. մայիսի վերջին:



Կարող ենք արձանագրել, որ Էրդողանի այս մի սպառնալիքն էլ չանցավ: ԵԽ-ն իր ասելիքն ասաց, և բանաձևն էլ ընդունեց: Ինչպես ասում են՝ մարդկության քարավանը գնում է, իսկ թե կողքից ով ինչպես է իրեն պահում, դա արդեն իր գործն է:



Էդ.Ա.