Այդպես էլ Կարպ Խաչվանքյանը փող չուզեց Կարեն Դեմիրճյանից

Այդպես էլ Կարպ Խաչվանքյանը փող չուզեց Կարեն Դեմիրճյանից

Երեկ Կարպ Խաչվանքյանի տղայի հետ էի: Ֆիզիկայի ինստիտուտում է աշխատում, կենսաբանական գիտությունների թեկնածու: Հանգիստ, համեստ ու ժպտադեմ, ասում են՝ մի՜շտ ժպտում է… Մի անասելի գենետիկական լույս է ճառագում նրանից, ու շուրջը դառնում է լուսավոր ու ջերմ:



-Դավիթ ջան հորդ մասին մի բան կպատմե՞ս,- հարցրի:
Ժպտաց՝ հորս մասի՞ն.



-Բայց ես սուբյեկտիվ կլինեմ, չէ որ նա իմ հայրն է և դա արյանս մեջ է՝ չեմ կարող անտեսել:
Զգալով նրա համեստության չափը, փորձեցի սովորական զրույցի միջոցով որսալ մի նոր բան: Ու կարծես թե՝ ի ջգրու իրեն, ստացվեց:



-Հորս սիրտը, 74, թե 75 թիվն էր, վիրահատեցին Միքայելյանում: Դրանից հետո աշխատեց երկար տարիներ:



Նոր միջամտության կարիք կար: Ասում էին, որ Ամերիկայում այդ վիրահատությունն անում են: 30 հազար դոլար էր պետք, բայց ո՞վ այդքան փող ուներ: Հայրս էլ այնպիսի մարդ էր, որ մտքով անգամ չէր անցնի, որ կարող է մեկին դիմել:



Այնպես ստացվեց, որ այդ աշխարհին ծանոթ ու հորս արվեստը գնահատող մեկը հայտնվեց / Շավարշ էր անունը/ ու հորս առաջարկ արեց.



-Կինոսիրողական խմբի հետ երեք ներկայացում կտաս Ամերիկայում ու վիրահատության փողը կլինի:



Այդպես էլ արվեց: Հայրս, չնայած շատ ծանր էր իր համար, այդ համերգները տվեց և ստացավ վիրահատության համար պահանջված գումարը: Չնայած ամերիկյան հիվանդանոցում հորս ճանաչելով, շատ բաներ անվճար էին անում:



…Եվ դա այն դեպքում, երբ հայրս կարող էր դիմել իշխանությունից որևէ մեկին: Թեկուզ այն ժամանակվա պրեզիդենտ Կարեն Դեմիրճյանին, ով հորս ամեն անգամ տեսնելուց, ասում էր՝ արա Կարպ, դու չես պառավում… Շատ մտերմիկ:



ՀԳ Ժամանակներ, բարքեր: Իսկ հիմա… Ինչքա՜ն շատ բան փոխվեց…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ