Ալեգրովայի համերգի տոմսերը դեռ «տանն են»

Ալեգրովայի համերգի տոմսերը դեռ «տանն են»

Կարծում ենք «Ֆոռպոսթար» ընկերության ռուսական գրասենյակի կազմակերպիչների հիշողության մեջ դեռ երկար կմնան այն տեսարանները, երբ տոմսարկղերի մոտ հավաքված մարդիկ հետ էին պահանջում Իրինա Ալեգրովայի մենահամերգի տոմսերի համար վճարած իրենց գումարները, նույնիսկ այն մարդիկ, որոնք ուղղակի նվեր էին ստացել այդ տոմսերը, այլ ոչ թե գնել։ Դե իսկ հայ ժողովրդի հիշողությունն էլ չի դավաճանի, երբ բազմաթիվ հայտարարություններից հետո, իրենց տոմսերի գումարներն այդպես էլ չեն վերադարձնում։



«Եթե մարդիկ ցանկանում են իրենց տոմսերը հետ վերադարձնել, կարող են այս էլեկտրոնային հասցեով՝ [email protected], ներկայանալ, գրել իրենց տոմսի համարը մենք կոնստրուկտիվ ստուգում կանցկացնենք և կվերադարձնենք»․ հայտարարեց Ալեքսանդր Տոստելեվը՝ «Ֆոռպոսթար» ընկերության Մոսկվայի գրասենյակի գլխավոր տնօրենը։ Այս հայտարարությունից անցել է մեկ ամիս։ Սակայն մեկ անգամ չէ, որ դիմել են մեզ, տեղեկացնելով, որ հայտարարության ասածի համաձայն ուղարկել են իրենց դիմումը, սակայն ոչ մի արձագանք։ 



Իսկ մենք հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովայի մենահամերգը Երևանում պետք է կայանար սյուն թվականի մարտի 6-ին, սակայն երգչուհին առողջական խնդիրների պատճառով հետաձգեց այն մինչ մայիսի 6-ը։ Հետագայում պարզվեց, որ Ապրիլի 6-ի համերգը ևս հետաձգվում է։ Կազմակերպիչները դա պայմանավորվել էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների հետ, քանի որ ապրիլի 22-23-ին «Ըննդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորում պետք է կայանար Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։