Ճշմարիտյանը ԵՏՄ դաշնակիցներ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի Հայաստան չգալու մասին

Ճշմարիտյանը ԵՏՄ դաշնակիցներ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի Հայաստան չգալու մասին

Արդեն հայտնի է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցի հրավերը չեն ընդունել ԵՏՄ անդամ պետություններ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար, ԵՏՄ անդամագրման ջատագով Կարեն Ճշմարիտյանից Hraparak.am-ը հետաքրքրվել է՝ ինչո՞վ է բացատրում նրանց Հայաստան չայցելելը. «Ես չեմ կարող ասել, իրենց պետք է հարցնեք, չեմ ուսումնասիրել: Ամեն դեպքում մեր տնտեսական հարաբերությունների հետ առնչություն չունեցող հարց է»,-ասել է Կարեն Ճշմարիտյանն ու արագ նստել մեքենան՝ խուսափելով մյուս հարցերից: