Օլանդը Երեւանում հայտարարությամբ հանդես կգա. նախագահի օրակարգը

Օլանդը Երեւանում հայտարարությամբ հանդես կգա. նախագահի օրակարգը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին վաղ առավոտյան կժամանի Հայաստան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:



Ըստ այցի ծրագրի`



10:15 –այցելություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-Ինստիտուտի միջեւ կստորագրվի համաձայնագիր



11:00 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում Օլանդը հայտարարությամբ հանդես կգա:



Նշվում է, որ այնուհետև Օլանդը կմասնակցի Սերժ Սարգսյանի պաշտոնական ճաշին, կայցելի Ֆրանսիական համալսարան, ապա կհանդիպի նախ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հետո` Սերժ Սարգսյանի հետ:



Վաղը` ապրիլի 25-ին, Օլանդը կմեկնի Ադրբեջան: