Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Հայաստանի երկրորդ նախագահ, ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների անցկացման առթիվ:
«Այսօր, մայիսի 4-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին եւ բոլոր արցախցիներին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ընդգծել դրանց կարեւոր նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում»:



karabakhinfo.am