Եգիպտացի կանանց ճամփորդությունը Թուրքիա դժվարացրել են

Եգիպտացի կանանց ճամփորդությունը Թուրքիա դժվարացրել են

Եգիպտոսի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել իրենց այն քաղաքացուհիների համար, ովքեր Թուրքիա են ճամփորդում: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով եգիպտոսյան ԶԼՄ-ներին:



Ըստ այդմ` 18- 40 տարեկան կանայք այժմ Թուրքիա գնալու համար պետք է ստուգում անցնեն` ըստ «անվտանգության պահանջների»:



Ավելի վաղ Եգիպտոսում նման սահմանափակումների էին մտցվել նաև տղամարդկանց համար, որպեսզի այդկերպ կանխվի եգիպտեսի քաղաքացիներով «Իսլամական պետություն» խմբավորման շարքերի համալրումը :



Դեռ մարտին Եգիպտոսի կրոնական իշխանությունները կանանց կոչ էին արել ինտերնետով չծանոթանալ ու չամուսնանալ ԻՊ-ի զինյալների հետ և նրանց մոտ կեցության չգնալ: