Մաշկի ճիշտ մաքրման 5 կանոն

Մաշկի ճիշտ մաքրման 5 կանոն

Ճիշտ խնամքից է կախված մաշկի առողջությունը և արտաքին տեսքը: Ստուգեք արդյոք ճիշտ եք մաքրում Ձեր մաշկը



Խնամքի միջոցի ընտրություն
Օգտագործեք ճիշտ կոսմետիկ միջոց: Այն պետք է ընտրել ըստ մաշկի տեսակի, նրա աղտոտվածության չափի, զգայունակության և ըստ սեզոնի: Եթե Դուք ունեք զգայուն և չոր մաշկ, աշնանն ու ձմռանը նույնպես ընտրեք փրփուրներ կամ կրեմանման միջոցներ, օրինակ`կոսմետիկ կաթեր: Յուղերը, որոնք այս միջոցների կազմում են մաքրում են մաշկը և միաժամանակ խնամում են այն: Եթե ունեք կոմբինացված կամ յուղոտ մաշկ բորբոքումներով, օգտագործեք միջոցներ, որոնց հիմքում ամինաթթուներ են` մաշկը չգրգռելու նպատակով: լավ կլինի, եթե կազմում լինեն բիսաբոլոլ, գլիցերին, լեցիտին: Դիմահարդարումը հեռացվում է յուղային հիմքի վրա հատուկ լոսյոնով:



Լվացվել
Հնարավորության դեպքում լվացվեք ֆիլտրված ջրով, որպեսզի մեղմեք ագրեսիվ քաղաքային ջուրը: Լվացվելու համար միջոցները քսեք շրջանաձև շարժումներով մատների ծայրերով: Հետո լվացեք ջրով: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մի փոքր տաք, բայց ոչ շատ տաք կամ շատ սառը՝ անոթները խնայելու համար:



Տոնուսավորում
Տոնիկի ժամանակը միայն լվացվելուց հետո է գալիս, այլ ոչ փոխարեն: Տոնիկը հեռացնում է մաքրող միջոցի մնացորդները: Տոնիկը ծաղկաջրի կամ բուսական էքստրակտների հիմքի վրա հենց այն է, ինչ պետք է: Տոնիկը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի վերականգնվի մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը:



Սնուցում
Հիմա մաշկի վրա քսեք խոնավեցնող քսուկ ցանկության դեպքում ավելացնելով լրացուցիչ խնամք, որն է սնուցող կամ հակատարիքային շիճուկ: Այն քսեք մերսող շարժումներով:



Խորը մաքրում
Շաբաթը մեկ երկու անգամ անցկացրեք մաշկի խորքային մաքրում: Եթե ժամանակին չհեռացնել մահացած բջիջները, նրանք կարող են խցանել մաշկը`առաջացնելով բորբոքումներ և մաշկի ժամանակից շուտ ծերացում: Կավից դիմակները օգտակար են կոմբինացված և ճարպոտ մաշկի համար: Սկրաբները կարող են մաշկը միկրոտրավմաների ենթարկել`գրգռելով դեմքի մաշկը: