Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 11-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն:



Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: