Դիլիջանում ինքնասպանության փորձ է կանխվել

Դիլիջանում ինքնասպանության փորձ է կանխվել

Փրկարար ծառայությունը հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Կ. Մ.-ը (ծնվ. 1964թ.) փորձում է ինքնասպան լինել Ռոտոնց թաղամասի կիսակառույց հյուրանոցի տանիքից ցած նետվելով:



Հրշեջ-փրկարարները եւ ոստիկանները Կ. Մ.-ին իջեցրել են տանիքից: