Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը

Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը

Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ եւս «ընտանեկան» առիթով. ամուսնանում է նրա միակ քրոջ դուստրը: Աբրահամյանի այցերը Հայաստան միայն արտաքուստ են «մասնավոր». մեր ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Արան, ինչպես 2003-ին, այժմ էլ լուրջ ամբիցիաներ ունի իր քաղաքական ապագայի առնչությամբ: Հիշեցնենք, որ 2003-ին նրա ամբիցիաները դուր չեկան Ռոբերտ Քոչարյանին, եւ վերջինս Արայի ձեռքից վերցրած ՀՀ անձնագիրը մինչ այժմ չի վերադարձրել նրան: Դրա արդյունքում էլ Արա Արշավիրովիչին իր թեւի տակ «քաշեց» Սերժ Ազատիչը: Սպասվող քաղաքական զարգացումներում եւս Արշավիրովիչն «անմասն» չի ուզում մնալ. նա, որոշ տեղեկություններով, դեմ է սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, եւ չի բացառվում, որ Հայաստանում կուսակցություն ստեղծի` ինչ-որ կուսակցության «բազայի» հենքի վրա, եւ ընտանիքով տեղափոխվի Հայաստան` մշտական բնակության: