ՀԷՑ-ում գոյացած 24 միլիարդի պարտքը ժողովուրդը պետք է տա․ «Այլ աղբյուր ասեք, թող տա»

ՀԷՑ-ում գոյացած 24 միլիարդի պարտքը ժողովուրդը պետք է տա․ «Այլ աղբյուր ասեք, թող տա»

Ագզային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասյօր լրագրողների հետ ճեպազրույցւոմ անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումները լսելու վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներին։
Նրա կարծիքով՝ 24 միլիարդի պարտք է գոյացել ՀԷՑ-ում, և դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից, քանզի այլ տարբերակ չկա։
«Ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս՝ 24 միլիարդի պարտք է գոյացել, որտեղի՞ց պետք ա տա, այլ աղբյուր ասեք, թող տա»,-ասաց նա։



Իսկ այն, որ ուրիշի վատ կառավարման պատճառով գոյացած պարտքերի համար ՀՀ քաղաքացին է վճարելու, Շարմազանովն ասաց․ «Էդ արդեն այլ հարց ա․․․ Ձեր առջև կանգնած ա Էդուարդ Շարմազանովը, ոչ թե Ռոբերտ Նազարյանը»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ժողովուրդը դարձել է պահուստային ֆոնդ, ինչ խնդիր լինում է, մեր հաշվին են լուծում, ԱԺ փոխնախագահն ասաց․ «Էդ մի ժողովուրդ էլ մենք ենք, էլի։ Ասել եմ, չէ՞, ցանկացած թանկացմանը մենք դեմ ենք, դրա համար էլ կառավարությունը որոշել է, առաջարկել է սոցապ նախարարին ռեզերվային միջոցներ ձեռնարկի, որ սոցիալապես անապահով խավերի համար փոխհատուցում արվի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ