Ժամանակավորապես սառեցվել են, չի բացառվում, որ այլեւս չլինեն

Ժամանակավորապես սառեցվել են, չի բացառվում, որ այլեւս չլինեն

Գրիբոյեդով ակումբի հայաստանյան նիստերը, մեր տեղեկություններով, ժամանակավորապես սառեցվել են, չի բացառվում, որ այլեւս չլինեն, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի հետաքրքրությունից դուրս է մնացել: Ինչպես նշեց ակումբի անդամներից մեկը՝ այստեղ անելիք չկա։ Թեպետ չի բացառվում, որ աշնանը նորից ռուս էմիսարներն այցելեն մեր երկիր։ Հայաստանյան ռուսահպատակներն առանց ռուսաստանյան քարոզիչների էլ այդ գաղափարները հասարակության մեջ տարածելու գործը լավ են անում։ Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ․ ակումբն ստեղծվեց հենց այս նպատակով, սկզբնական շրջանում ակումբի նիստերը կիսագաղտնի էին՝ ռուս հայտնի հեռուստամեկնաբան, Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող Դմիտրի Կիսելյովի ղեկավարությամբ։ Որոշ տեղեկություններով, ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարում Ռուսաստանը նպատակադրվել է նման քարոզիչներ գործուղել Ադրբեջան։