Քաղաքական եւ տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները

Քաղաքական եւ տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները։ Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը։ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել եւս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը։ Իսկ ամուսնացողները Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել։