Տավուշի մարզի Հախումի ջրամբարում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձվել

Տավուշի մարզի Հախումի ջրամբարում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղին հարակից Հախումի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:



Aravot.am-ի տեղեկություններով՝ խեղդվածը Վարագավան գյուղի 22-ամյա բնակիչ Հրաչիկ Մանուչարյանն է։