ԱԺ-ում արտահերթ նիստ է ընթանում՝ վավերացնելու ռուսական 200 մլն վարկի պայմանագիրը

ԱԺ-ում արտահերթ նիստ է ընթանում՝ վավերացնելու ռուսական 200 մլն վարկի պայմանագիրը

Ազգային ժողովում այս պահին արտահերթ նիստ է ընթանում։ Նիստում ընդգրկած է մեկ հարց՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացումը։



Հիմնական զեուցողը պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն է, ով ներկայացրեց համաձայնագրի կարևոր կողմերը։ Ըստ նրա՝ այս համաձայնագրով, որը իրենից 200 մլն դոլարի վարկ է ներկայացնում, որով Հայաստանին է տրամադրվելու նոր զինատեսակներ։
«Մենք ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը ՀՀ սպառազինության մեջ չի եղել նախկինում»,-ասաց պարոն Նազարյանը՝ նշելով, որ այս վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին։



Այս պահին պատգամավորները հերթագրվել են՝ հարցեր տալու հիմնական զեկուցողին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ