Ռուսական վարկից ոչ մի լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի վճարման համար․Արա Նազարյան

Ռուսական վարկից ոչ մի լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի վճարման համար․Արա Նազարյան

Այս պահին ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, հղում անելով մամուլին, ասաց, որ այս վարկի մի մասը ուղղվելու է այն էլեկտրաէներգիայի այդ թանակցած յոթ դրամը ժողովրդի փոխարեն վճարելուն և նկատեց, որ այս համաձայնագիրը ստորագրվել է հենց այն ընթացքում, երբ այս բողոքի ալիքները բարձրացան ու կառավարությունն էլ որոշեց, որ իր վչա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, մինչև կանցկացվի աուդիտ։



Ի պատասխան՝ հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց․ «Պարոն Զուրաբյան, Դուքր կարող եք համոզված լինել, որ որևիցե ցենտ կամ լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որը որ Դուք նշեցիք։ Ես հատուկ իմ ելույթում էլ նշեցի, ու համաձայնագրում էլ նշված է, որ այդ վարկը ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման համար է, այսինքն՝ միմիայն կարող է ձեռք բերվել ռազմական արտադրանք, որը նշված է համաձայնագրի ցանկում»։ Նա նաև ընդգծեց, որ նույնիսկ պաշտպանության նախարարության բյուջեով նախատեսված որևէ լումա չի կարող ուղղվել այն նպատակին, որը Զուրաբյանը նշեց, բացի այդ՝ իրավական տեսնակոյւնից նույնպես հնարավոր չէ նման բան։



«Համոզված չենք կարող լինել, որովհետև մենք չենք վստահում այս իշխանությանը։ Դրա համար ես առաջարկում եմ ցույց տալ պայմանագրային այն դրույթները, այն հոդվածները, որոնք ստեղծում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել իրավիճակը և համոզված լինել, որ ոչ մի լումա այլ նպատակի չի ուղղվելու»,-արձագանքեց ՀԱԿ պատգամավորը։



Նազարյանն էլ ասաց, որ ինքն արդեն ցիտեց այդ հոդվածները իր ելույթում և նորից կրկնեց այդ ամենը։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ