Պատգամավորներն անհամբեր են, քեֆի ժամը մոտենում է

Պատգամավորներն անհամբեր են, քեֆի ժամը մոտենում է

Ազգային ժողովում աննախադեպ եռուզեռ է.Հանրապետական պատգամավորներն աննախադեպ եռուզեռի մեջ են, նրանք միջանցքներում խմբված ժամերն են հաշվում, թե երբ է գալու այդքան բաղձալի պահը: ԱԺ արտահերթ նիստում քննարկվող վարկային աղմկահարույց նախագծին ընդդիմադիրների կրակոտ ելույթներն անգամ նրանց չեն շեղում իրենց հարազատ թեմայից, որն «ավարտական» քեֆն է: Մենք գրել էին, որ Հանրապետականներն այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում քեֆ են անելու: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել է քեֆի: Թերևս տոնում են Աժ նստաշրջանի ավարտը և մեկնում արձակուրդ: Խնջույքը կմեկնարկի երեկոյան յոթին, «Օջախ» ռեստորանում: Պատգամավորները մինչեւ անգամ կատակում են, թե ինչպես են մինչեւ յոթը սոված մնալու: Նրանք հիշել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով ձեւավորել է նստաշրջաններից հետո քեֆ կազմակերպելու ավանդույթը:Հիշեցնենք, որ Աժ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր քննարկվում է ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագիրը: