Մհեր Սեդրակյանը հանդիպել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրենին

Մհեր Սեդրակյանը հանդիպել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրենին

Մհեր Սեդրակյանը մոտ մեկ շաբաթ է, որ Հայաստանում չէ՝ մեկնել է արտերկիր: Իսկ օրերս Շվեյցարիայում հանդիպել է ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, վերջինս նաեւ «Արմսվիսբանկի» սեփականատերերից է. Հայաստանում եւ ԼՂՀ-ում ներդրումներ է կատարում: Թե ինչու է պատգամավորը նրա հետ հանդիպել, չհաջողվեց ճշտել: Սեդրակյանի հետ Շվեյցարիա է մեկնել նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Սիրմակեսն ակումբի հովանավորն է, մարզիչն էլ մեկնել է՝ քննարկելու ակումբին առնչվող ծրագրային եւ ներդրումային հարցեր: Նա Հայաստան է վերադառնալու այսօր, իսկ Սեդրակյանը շարունակելու է վայելել արձակուրդը: