Դառնում է 59 տարեկան

Դառնում է 59 տարեկան

Հուլիսի 14-ին Մանվել Գրիգորյանը դառնում է 59 տարեկան: Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, հարցրինք նրան: «Կհրավիրեմ»: Դուք իր ծնունդը շնորհավորե՞լ եք: «Ինքը ծնունդ չի արել, բայց շնորհավորել եմ»: Իսկ էլէներգիայի թանկացմանն ինչպե՞ս եք վերաբերվում: «Ըտենց մի հատ հայ կա՞, որ ուզում ա թանկացվի»: Քաղաքական պայքարի կողմնակի՞ց եք: «Քաղաքական պայքարի կողմնակից չեմ, արդարության կողմնակից եմ, ես քաղաքական պայքար չեմ կանա տանեմ, ես զինվորական եմ: Հաջորդ անգամ նման հարց ինձ չտաս. զինվորական մարդը քաղաքական պայքարի հետ գործ չունի, զինվորական մարդը միայն թուրքի դեմ ա ըլում` հայ ազգի պաշտպանության համար: Իմ խնդիրը սա ա»: Չե՞ք գնացել երբեւէ ցուցարարների մոտ: «Վաբշե` չէ»: Ասում են` Ռուսաստանի դեմ է: «Ընչի՞ ա Ռուսաստանի դեմ, էլեկտրացանցերի դեմ ա»: