Երևանում հովհարային անջատումներ չկա՞ն

Երևանում հովհարային անջատումներ չկա՞ն

Վերջին 10 օրվա ընթացքում Երևանի տարբեր թաղամասերում հաճախակի են դարձել հոսանքի անջատումները։ Այս մասին ահազանգում են մայրաքաղաքի բնակիչները՝ Կենտրոնի, Աջափնյակ համայնքի, նույնիսկ կառավարության երրրոդ մասնաշենքում է աշխատանքային ժամերին հաճախակի լույսն անջատվում, անգամ դատարաններում։ Երևանում, որը լավ է հիշում մութ տարիները, սկսել են խոսել հովհարային անջատումների մասին, կապելով այն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական վիճակի հետ։ «ՀԷՑ»-ից սակայն հավատացնում են, որ էներգամատակարարման գրաֆիկի կամ ռեժիմի որևէ փոփոխություն չկա, որ հոսանքազրկումները կապված չեն ինչ-որ «Ցանցերի» շուրջ տեղիւ ունեցող վերջին իրադարձությունների հետ։ «Ամեն օր էլ պլանային անջատումներ են լինում, որոնց մասին մենք մեկ օր առաջ օրը երկու անգամ հայտնում ենք հեռուստատեսությամբ՝ «Հ-2» ալիքով, - ասաց «Ցանցերի» մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, -  Բացի այդ, վերջնական տեղեկատվությունը պլանային անջատումների մասին մեր կայքում տեղադրվում է և այդ մասին մենք տեղեկացնում ենք մեկ օր առաջ, իսկ նախնականը՝ անջատումից մեկ շաբաթ առաջ։ Անջատումների մասով ոչինչ չի փոխվել։ Դրանք ավելի հաճախակի չեն դարձել։ Նույն աշխատանքային ռեժիմն է»։ Ըստ խոսնակի, յուրաքանչյուր անջատում իր պատճառն ունի։ Օրինակ, հունիսի 14-ին «Կենտրոնի» դատարանի լույսը անջատվել է, որովհետև չարենցի ենթակայանում բարձրավոլտ մալուխ էր վնասվել։ «Ցանցերի» խոսնակից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք պարզ է, թե որ ընկերությունն է անցկացնելու «ՀԷՑ» -ի աուդիտը և ով է վճարելու վերջինիս համար։ «Դեռ պարզ չէ, - պատասխանետ Նատալիա Սարջանյանը, - պետք է մրցույթ լինի և ընտրվի աուդիտ անցկացնող ընկերությունը։ Պարզ չի նաև, թե ով է վճարելու աուդիտի համար։ Այս ամենը քննարկման թուլում է»։ Հիշեցնենք, որ «ՀԵՑ»-ում ֆինանսական աուդիտ անցկացնելու համար հանդիպման ժամանակ պայմանավորվել են ՀՀ նախագահն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ։