Այսինչը ինչու՞ նշանակվեց ու այնինչը ինչու՞ ազատվեց…

Այսինչը ինչու՞ նշանակվեց ու այնինչը ինչու՞ ազատվեց…

Բազմիցս է նշվել, որ նախագահի մամլո ծառայության ղեկավարը բարձրացնում է նախագահի հեղինակությունը:



Լրատվական աղբյուրներում բազմիցս նշվել է, որ Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ծառայության ղեկավարը, հայտարարություններով և մեկնաբանություններով հանդես է գալիս նախանձելի հաճախականությամբ: ՌԴ նախագահի գործունեության հետ կապված յուրաքանչյուր նշանակալի դեպք չի վրիպում Պեսկովի ուշադրությունից: Նա բարձրացնում է Ռուսաստանի նախագահի հեղինակությունը:



Ադրբեջանական մամուլն էլ անդրադարձավ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Ազեր Գասիմովի աշխատանքին. «Նա ոչ միայն լռում է, այլ նաև չի օժանդակում, որպեսզի անհրաժեշտ պահին, ինչ-որ մեկը խոսա»:



Իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակն ի՞նչ էր անում: Ինչքանո՞վ նա նպաստեց Սերժ Սարգսյանի հեղինակության բարձրացմանը կամ իր գործելակերպով ինչքանո՞վ նպաստեց հեղինակության անկմանը: Ոչ մի բան չգիտենք: Ոչ մի խոսք: Հայաստանյան քաղաքական թեժ իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հեղինակությամբ «զբաղվում էր»
Շարմազանովը և եթե նախագահը տեղյակ չէ, Հայաստանի ժողովուրդը լավ գիտի, թե Շարմազանովն ինչպես էր «զբաղվում» նախագահի հեղինակությամբ:



Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի գիտի, թե նախագահի մամլո խոսնակը Էդուարդ Շարմազանովն է: Այ հենց այստեղ Ադրբեջանի նախագահի խոսքը տեղին է կրկին անգամ հիշեցնել մեր մամլո խոսնակի առիթով. «Նա ոչ միայն լռում է, այլ նաև չի օժանդակում, որպեսզի անհրաժեշտ պահին, ինչ-որ մեկը խոսա»:



Լռության սիմֆոնիան լավ է միայն հուղարկավորությունների ժամանակ: ՀՀ-ում պաշտոնյաներ են նշանակվում ու ազատվում լռության սիմֆոնիայով: Չհասկացանք՝ ինչու՞ հենց Արմանը /Ասում եմ Արման, նկատի առեք ողջ պաշտոնական ապարատը/ և ինչու՞ ազատվեց: Ինչքան հասկացա, նա դեպի ծով, արև գնալու թափորային մտադրություն հայտնեց: Կամ ինչու՞ հաջորդը ԱԱԾ աշխատակից նշանակվեց, ով դեռ կենսագրություն չսկսած «ճանաչվել էր արդեն»:



Այդքան անկարևո՞ր է նախագահի ինստիտուտը: Թե՞ ժողովուրդն է անկարևոր: Կամ գուցե դա պարզապես թափուր պաշտոն է, որը շնորհվում է «տրամպլինի համար՝ մոտ մարդկանց»: Այլապես ինչո՞վ բացատրել, որ ժողովրդի ու լրագրողների միակ թեման՝ այսինչը ինչու՞ նշանակվեց ու այնինչը ինչու՞ ազատվեց:

Հասմիկ Բաբաջանյան