Սերժ Սարգսյանը «պատանդ կվերցնի» Հովիկ Աբրահամյանին

Սերժ Սարգսյանը «պատանդ կվերցնի» Հովիկ Աբրահամյանին

«Առաջին լրատվականի» աղբյուրը նշում է՝ վարչապետը կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ, արժանահավատ է թվում հետևյալ առումով:



Նախ գլոբալ առումով՝ ավելի լավ շտաբի պետ, քան Հովիկ Աբրահամյանն է, դժվար թե գտնվի: Շփման տեսանկյունից կարելի է ասել, որ վարչապետը համապատասխանում է շտաբային ստանդարտներին: Կենսուրախ է, շփվող, անմիջական, հասարակ /իրեն պետք եղած տեղը/:



Մյուս ամենակարևոր կետը, որ պիտի հաշվի առնվի, այն է, որ շտաբի պետը պիտի լինի «պատանդի կարգավիճակում»:



Վարչապետի պաշտոնի սերուցքը վայելողի՛ն պիտի շտաբի պետի պաշտոնում նշանակել, համը, քաղցրությունը զգացողին պիտի վստահել, որ «շտաբային ահարկու կռիվ տա», որպեսզի քաղցր սերուցքի կճուճն ուրիշի ձեռքը չանցնի: Հաղթանակի համար պայքարի ու կրկին նվաճի սերուցքի կճուճը: Իսկ նման մարդը, հասկանալի է՝ անգամ կյանքի գնով կպայքարի:



Որպես շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երկկողմանի պատանդ է: Գագիկ Ծառուկյանի շարժի և տեղաշարժի պատասխանատուն ու երաշխավորն ինքն է:



Ուրիշ էլ ո՞վ կարող է ավելի լավ «պատանդ ու շտաբի պետ լինել»:



 



Հասմիկ Բաբաջանյան