Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. Հուլիսի 18 ՆՀ- 460 –Ա հրամանով Արման Սաղաթելյանին ազատել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նույն պաշտում է նշանակել Վլադիմիր Հակոբյանին:



Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. Հուլիսի 18
Երևան
ՆՀ- 461 -Ա

Կենսագրական տվյալներ

Վլադիմիր Համլետի Հակոբյան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: