Ի՞նչ հաշտվեմ իրա հետ, գնամ ասեմ՝ ներում եմ քեզ, որ քո, չգիտեմ, էսինչ-էսինչները ինձ ու կնոջս ծեծել են, կինս վիժե՞լ ա

Ի՞նչ հաշտվեմ իրա հետ, գնամ ասեմ՝ ներում եմ քեզ, որ քո, չգիտեմ, էսինչ-էսինչները ինձ ու կնոջս ծեծել են, կինս վիժե՞լ ա

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ում կնոջն ու իրեն իրենց երկու տարեկան երեխայի աչքի առաջ ծեծել էին պատգամավոր Մհեր Սեդրակյանի «մարդիկ», այսօր Hraparak.am-ին ասաց, որ դեպքի առթիվ հարուcվել է քրեական գործ, և իրեն արդեն Էրեբունու քննչականից կանչել են հարցաքննության։ Մոտ օրերս նա կգնա և ցուցմունք կտա։ Նա նաև ասաց, որ ծեծի հետևանքով իր կինը վիժել է և կորցրել երեխային, քանզի հարվածներ են հaսցվել նաև նրա իրանի հատվածին։ Ըստ Մարտիրոսյանի՝ ինքը, սակայն, որևէ գինեկոլոգ չի կարողանում գտնել, ով չի վախենա և համապատասխան տեղեկանք կտա, որ կինը վիժել է ծեծի հետևանքով, ոչ թե արհեստական ըդհատում է եղել։



Հարցին՝ հնարավո՞ր է հանդիպի և հաշտություն կնքի Մհեր Սեդրակյանի հետ, Վահան Մարտիրոսյանն ասաց․ «Չէ, ես ի՞նչ հանդիպեմ մեկի հետ, ում ամեն երկրորդ բառը կա՛մ ուշունց ա, կա՛մ սպառնալիք ա, կա՛մ ինչ-որ լրագրողի չան ա պոկում, կա՛մ ինձ ա ծեծի ենթարկում, կա՛մ հարյուրավոր չբացահայտված հանցագործություններ կան, որ կապված են իր անվան հետ։ Եվ էդ մարդը մի տարի շարունակ՝ սկսած Գազպրոմից (Գազպրոմի դեմ բացահայտումներ էր սկսել Մարտիրոսյանը, որի ժամանակ Սեդրակյանին էին ասել` իր թաղի բնակչին «չեզոքացնի»), անընդհատ փորձել ա ինձ կպնի»։



Իսկ այն, որ «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանն, օրինակ, համաձայնել է հաշտվել իրեն ծեծած Ռուբեն Հայրապետյանի հետ, միգուցե սա նախադեպ լիներ նաև ի?ր համար, եթե, իհարկե, առաջակ լինի Սեդրակյանի կողմից, Մարտիրոսյանն ասաց․ «Չեմ կարծում, ես լրագրողներին ու հասարակական գործիչներին սպառնացող, ծեծող մարդու հետ, որը չգիտես ինչ ճանապարհներով, ինչ կուսակցությունից․․․ առաջարկ լինի ինչի՞, ի՞նչ հաշտվեմ իրա հետ, գնամ ասեմ՝ ներում եմ քեզ, որ քո, չգիտեմ, էսինչ-էսինչները ինձ ու կնոջս ծեծել են, կինս վիժե՞լ ա։ Չէ, դա աբսուրդ ա, սա ֆեոդալական ինչ-որ բան չի, որ սենց տերտերը գա ու մարդկանց բարիշացնի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ