Բրիջիթ Ջոնսի մասին պատմությունները շարունակություն կունենան

Բրիջիթ Ջոնսի մասին պատմությունները շարունակություն կունենան

Սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է «dni.ru»-ն:



Նոր ֆիլմը կկոչվի «Բրիջիթ Ջոնսի երեխան» և կպատմի հերոսուհու՝ հղիանալու փորձերի մասին։ Ընդ որում, այս անգամ Հյու Գրանտը չի մասնակցի նկարահանումներին: Գլխավոր դերը կկատարի կրկին Ռենե Զելվեգերը: Ռեժիսորի դերում հանդես կգա Շերոն Մագուայրը, ով նկարհանել է առաջին մասը:



Այժմ ընթանում է դերասանների քասթինգը, բանակցություններ են տարվում ամերիկացի դերասան Պատրիկ Դեմփսիի հետ, ում առաջարկվել է ֆիլմում գլխավոր «իդեալական տղամարդու» դերը: