Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,



Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ:



Մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի, որ նոր տարում ավելի զարգանան ու հարստանան մեր ժողովուրդների դարավոր կապերը, և դուք շարունակեք լինել դրանց նպաստող յուրօրինակ կամուրջ:



Կիսելով ձեր ուրախությունն այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին տոնական բարձր տրամադրություն, երջանկություն և ամենայն բարիք»,– ասվում է ՀՀ Նախագահի ուղերձում: