Հին եգիպտական ամենաերկար ձեռագիրն են հայտնաբերել

Հին եգիպտական ամենաերկար ձեռագիրն են հայտնաբերել

Կահիրեի Եգիպտական թանգարանի գրադարանում ձեռագիր են հայտնաբերել, որն արխիվներում է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ թանգարանին փոխանցվելուց հետո:



Պարզվում է՝ այն ռեկորդային երկարությամբ եգիպտական ձեռագիր է, որը, ենթադրաբար, ավելի քան 4 հազար տարեկան է:



Ըստ Informing-ի, ձեռագրում տեքստեր եւ պատկերներ են «Երկու Ուղու գրքից», որը նախորդել է «Մեռյալների գրքին»: Գտածոյի հեղինակը վստահ է, որ այս ձեռագիրը կարող է «Երկու Ուղու գրքի» սկզբնաղբյուրներից մեկը լինել, ինչն այն շատ արժեքավոր է դարձնում: