Մազ էր մնում, որ Մարգոն տար այն գործիքի անունը, որով մարդ վերարտադրվում է

Մազ էր մնում, որ Մարգոն տար այն գործիքի անունը, որով  մարդ  վերարտադրվում է


Մարգարիտ Եսայանը ընկեր Մարգոյից բեթար դարձավ:



Նրա ելույթի ժամանակ կողքերս էին նայում՝ իմանալու. հեռուստացույցի առաջ անչափահաս երեխա կա՞… Խորը ու հանգստացած շունչ քաշեցի, երբ տեսա, որ միայն տան մեծերով ենք լսում նրան:



Նրա ելույթի հիմնաքարը հյուսված էր մի նախադասության վրա, որը բարկությունից անընդհատ կրկնում էր.



-Դուք գիտե՞ք ինչպես են վերարտադրվում / խոսքը Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին էր/ : Դուք գիտե՞ք ինչ գործիքով են վերարտադրվում: Դուք գիտե՞ք…



Մազ էր մնում, որ տար այն գործիքի անունը, որով մարդ է վերարտադրվում:



ՀԳ Սերժ Սարգսյանն ի՜նչ հրաշալի վարպետությամբ է մերկացնում յուրայիններին նաև…



Հասմիկ Բաբաջանյան