Հռոմի պապը Ամերիկայում էլ հարազատ կմնա իր սկզբունքներին

Հռոմի պապը Ամերիկայում էլ հարազատ կմնա իր սկզբունքներին

Հաջորդ շաբաթ ԱՄՆ այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հանդիպումներ ունենալ և ժամանակ անցկացնել ամերիկյան հասարակության ստորին խավի ներկայացուցիչների՝ աշխատավորների, ներգաղթյալների, անօթևանների, կարիքավոր աշակերտների և կալանավորների հետ: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն` հղում անելով «The New York Times»-ին: 




Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում Հռոմի պապը կունենա 7 միջոցառում, որոնց ընթացքում էլ կհանդիպի շարքային մարդկանց հետ:

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ նախատեսված այցի շրջանակում պոնտիֆիկոսի հետ հանդիպումներին կմասնակցի մոտ 1000 մարդ: