Շվեդիան ավտոպատահարների ամենացածր ցուցանիշն ունի աշխարհում

Շվեդիան ավտոպատահարների ամենացածր ցուցանիշն ունի աշխարհում

Շվեդիան մոտեցել է մեկ տարում ճանապարհատրանսպորտային պատահարներում մահացության զրոյական ցուցանիշի: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:



1997 թ. այս սկանդինավյան երկրի իշխանություններն ընդունել են Vision Zero պլանը, որի իրագործումը պետք է հանգեցներ երկրի ճանապարհներին մահացության և տրավմատիզմի լիարժեք բացակայության։ 2000 թվականից Շվեդիայում ճանապարհներին մահացության թիվը կրկնակի կրճատվել է: «Այդ հարցում մենք ձգտում ենք ոչ թե կանոնների խստացման, այլ ավելի շուտ ստեղծում ենք տեխնիկական պայմաններ դրանց պահպանման համար»,- հայտարարել է ճանապարհային երթևեկության անվտանգության պետական ծառայության մասնագետ Մաթս-Էկե Բելինը։



Ընդհանուր առմամբ 2014 թ. շվեդական ավտոճանապարհներին ավտոաղետներում մահացությունը կրճատվել է 264-ի՝ հասնելով պատմական նվազագույն մակարդակի: Դա ամենացածր ցուցանիշն է աշխարհում: