Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 70-ամյա կին է զոհվել. սահմանամերձ գյուղերի գնդակոծումը շարունակվում է

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 70-ամյա կին է զոհվել. սահմանամերձ գյուղերի գնդակոծումը շարունակվում է

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:



Գյուղապետը նշել է, որ չի կարող այս պահին հավելյալ մանրամասներ ասել, զբաղված է, այս պահին գյուղը գնդակոծվում է:



ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հակառակորդի կողմից գնդակոծվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իրավիճակն անընդհատ փոխվում է, մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կհաղորդեն: