Խաչի քավորն այդ պահին մտածել է ամենաբարի բաների մասին (լուսանկարներ)

Խաչի քավորն այդ պահին մտածել է ամենաբարի բաների մասին (լուսանկարներ)

Այսօր Սուրբ խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի ունեցավ Խաչադրման արարողությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քավորությամբ:  Սուրբ Խաչի վրա տեղադրեցին 1715-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Վահրամ Բաղդասարյանը մեծ «պատասխանատվությամբ» էր ստանձնել խաչի քավորի իր պարտականությունը՝ քավորին ժպտալուց չտեսանք և ոչ մի անգամ:



«Շատ պատասխանատու գործ է, որը որ վստահվել է ինձ, իմ ընտանիքին։ Համենայն դեպս այն ինչ վերաբերում է հավատքին, քրիստոնեությանը, իմ ընտանիքը դա պատվով է տանում, և համոզված եմ, որ հուսախաբ չեմ անի իմ ժողովրդի վստահությունը, որ այս քրիստոենական կարևոր արարողության պատասխանատուն այսօր ընտրվել եմ ես».- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Լրագրողներին Վահրամ Բաղդասարյանը խոստովանեց, որ խաչի տեղադրման ընթացքում նայել է մարդկանց  և խաղաղություն ցանկացել. «Անկեղծ ասած ընդհանրապես եկեղեցի մտնելուց կամ որևէ հարցի, երբ հավատով ես մոտենում, այդ պահին սկսում ես մտածել ամենաբարի բաների մասին։ Խաչը տեղադրելու ժամանակ այսպես նայեցի ժողովրդին և մի բան ցանկացա, որ այսօրվա նման խաղաղ երկնքի տակ ապրի մեր ժողովուրդը»: