Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը քաոսի է վերածել Միջին Արևելքը

Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը քաոսի է վերածել Միջին Արևելքը

Միջին Արևելքում իրավիճակը շատ ավելի կայուն կլիներ, եթե Սադդամ Հուսեյնը և Մուամմար Քադդաֆին մնային իշխանության գլուխ, հայտարարել է Հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Նրա հետ հարցազրույցը հոկտեմբերի 4-ին հեռարձակել է NBC հեռուստատեսության կայքը: 



Թրամփը Իրաքի և Լիբիայի նախկին նախագահներին համեմատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ ընդգծելով վերջինիս առավելությունները: Ընդ որում Թրամփը չի բացառել, որ Ասադը, հնարավոր է, վատ մարդ է:



«Տեսք, թե մենք ինչ արեցինք Լիբիայում՝ այնտեղ քաոս է: Ի՞նչ արեցինք Սադդամ Հուսեյնի ժամանակների Իրաքում՝ դարձյալ քաոս է: Սիրիայում նույնն ենք անում»,- հայտարարել է Թրամփը:



Ավելի վաղ իր էքսցենտրիկ վարքով հայտնի այս գործիչը հայտարարել էր, որ նախագահ դառնալուց հետո երկրից արտաքսելու է սիրիացի բոլոր փախստականներին: