Տուրչինովը միջուկային պատերազմ է կանխատեսում

Տուրչինովը միջուկային պատերազմ է կանխատեսում

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության Խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ Ռուսաստանի գործողությունները կարող են հանգեցնել միջուկային պատերազմ սկսվելուն: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Անադոլու» ԱԱՊԽ պաշտոնական կայքին:



Տուրչինովը գտնում է, որ այն հրթիռային հարվածը,որը ՌԴ ՌԾՈՒ Կասպիական նավատորմը հասցրել է իսլամիստների դիրքերին չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, դրանով «միջազգային հանրությանը սովորեցնելով պասիվ դերակատարում՝ միջուկային լիցք կրող հրթիռներով հարվածներ հասցնելու հարցում»