Փրկիչների քաղաքական աշունը

Փրկիչների քաղաքական աշունը

«Հանրաքվեն այս փուլում կարելի է տապալել միայն մեկ ճանապարհով՝ արտահերթ նախագահական ընտրություններին հասնելու դեպքում»: Այս հանճարեղ մտքի հեղինակը Անդրիաս Ղուկասյանն է, ով այսօր համարվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ:



Ի՞նչ անենք, ուրեմն այս փուլում, ինչպե՞ս հրաժարականի հասցնենք Սերժ Սարգսյանին, որ դեկտեմբերի 6-ին խուսափենք կործանարար հանրաքվեից և փրկվենք՝ Անդրիաս Ղուկասյանն էլ մեզ հետ:



Եթե չեմ սխալվում նախագահի հրաժարականի կարելի է հասնել երկու ճանապարհով: Առաջին՝ ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց սկսելով և երկրորդ՝ մայդանի: Այլ տարբերակները շատ ենք փորձել, անգամ վանկարկել ենք «Սեր-ժիկ հե-ռա-ցիր», բայց Սերժ Սարգսյանը չի գնում: Հետևաբար, պարոն Ղուկասյանին առաջարկում եմ այս փուլում փրկել մեզ և նախագահի հրաժարականին հասնել բացառապես միայն իրեն հայտնի ճանապարհով, քանզի այս փուլում նախագահի հրաժարականը պահանջում է 2-3 պատգամավոր և 7-8 ցուցարար: 



Ըստ Հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեն կասեցվում է, եթե նախագահի պաշտոնը կասեցվում է, ասում է Ղուկասյանը: Գիտենք, պարոն Ղուկասյան:



Հետո՞...



Էդիկ Անդրեասյան