Էդվարդ Նալբանդյանը մի շարք հարցեր է քննարկել Անդորրայի արտգործնախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը մի շարք հարցեր է քննարկել Անդորրայի արտգործնախարարի հետ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարկան համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր է գնահատել նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։

Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։