Վրաստանի հայկական եկեղեցիները նույնպես կջեռուցվեն SOCAR-ի հետ պայմանագրով

Վրաստանի հայկական եկեղեցիները նույնպես կջեռուցվեն SOCAR-ի հետ պայմանագրով

Վրաստանի հայկական եկեղեցիները կջեռուցվեն SOCAR-ի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից:



Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի տվյալներով` ադրբեջանական ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Վրաստանի հետ, ըստ որի` ջեռուցելու է այդ երկրի եկեղեցիներն ու վանքերը:



Վրաստանի կաթողիկոսի գասենյակից հաստատել են, որ «Ադրբեջան օգնելու է ոչ միայն վրաց ուղղադավան եկեղեցիներին, այլ բոլոր այլ համանքների, այդ թվում` հայկական եկեղեցիներին»:



Կառույցից նշել են, որ SOCAR-ի հետ համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում Վրաստանում եկեղեցիների ու վանքերի ջեռուցումը անհնարին կլիներ:



Աղբյուրը նշում է, որ ադրբեջանական SOCAR-ը համապատասխան պայմանագիր ունի կոնկրետ Վրաստանի հայ եկեղեցու հետ, մուսուլմանական ու հրեական կրոնական հաստատություններից բացի: