Հանրապետականները գոհ են Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումից

Հանրապետականները գոհ են Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումից

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում այսօր քննարկվել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի վճիռը։ Եվ ինչպես կառավարությունը, այնպես էլ Հանրապետական կուսակցության անդամները շատ գոհ են մնացել ՄԻԵԴ-ի որոշումից։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



«Մենք գտնում ենք, որ Փերինչեքի գործի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատի վճիռն անհամեմատ ավելի դրական էր մեզ համար, քան Ստորին պալատի որոշումը։ Եվ սա ձեռքբերում էր, արդրացված էր Հայաստանի հանրապետության մասնակցությունը, ներգրավվումը որպես երրորդ կողմ։ Եթե ստորին պալատի որոշման մեջ կային մեզ համար անընդունելի ձևակերպումներ, որոնք նույնիսկ հարցականի տակ կարող էին դնել Ցեղասպանություն եղելությունը, ապա Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի դատարանի Վերին պալատի որոշումը միանշանակ մենք բարձր ենք գնահատում։ Ձեռքբերում էր, որովհետև այնտեղ դատավորներից որևէ մեկը հարցականի տակ չառավ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Ավելին, ամրագրվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»․- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։