Աշոտյանին Ամերիկայում դեսպան չեն նշանակի, ասեմ՝ ինչու…

Աշոտյանին Ամերիկայում դեսպան չեն նշանակի, ասեմ՝ ինչու…


ԱՄՆ- ում Հայաստանի դեսպանի նշանակման հարցը շատ է արծարծվում:



Լրատվական դաշտը՝ ելնելով կուռ տրամաբանությունից, գտնում է, որ ամենահավանական թեկնածուն Արմեն Աշոտյանն է: Բայց ես, ինչ- ինչ իրատեսական հիմքերից ելնելով, կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանից հետո այդ պաշտոնը տրվի Արմեն Աշոտյանին:



Ինչու՞, բացատրեմ:



Սովորաբար դեսպան, ինչքան հետևել եմ, հատկապես վերջին շրջանում, նշանակվում է նա, ով մի տեսակ«ավելորդ է դառնում» Հայաստանում: Բոլոր առումներով: Կամ խոսակցություններից փախցնելու, կամ Հայաստանում այլևս անելիք չունենալու, կամ ջրից չոր դուր հանելու, կամ… Անուններ չբերեմ, բոլորն էլ աչքներիս առաջ են:



Իսկ Աշոտյանը դրանցից ոչ մեկը չի:



Նրա միլիոնների ու օֆշորային պատատուկների մասին չի խոսվում, քչից- շատից որոշների համար տանելի է, նույնիսկ բաց ճակատով ֆեսբուք է մտնում, ինչ որ բան առաջարկում, քննարկում, կասեի նաև, որ հանդուրժող նախարար է: Քննադատություններին արձագանքում է ադեկվատ, չի հետապնդում իրեն քննադատողներին, անմիջական, անկեղծ կապ է կարողանում հաստատել ֆեսբուքցիների հետ:



Էլի շատ բաներ կան, որ Աշոտյանն անփոխարինելի է: Այդ առումով Աշոտյանին աքսորել Ամերիկա, մի տեսակ «գլխումս չի տեղավորվում»:



Ունենք այնպիսի նախարարներ, որոնց ուղղակի հարկավոր է «լիկվիդացնել Հայաստանից», ովքեր «խայտառակում են հանրապետություն» ևառաջնության կարգով կարծում եմ արտոնությունը նրանց կտրվի:



Աշոտյանը Հայաստանում դեռ անելիք ունի: Այլ և այլ բացասական հատկանիշներով ավելի կատարելագործվելու, զարգանալու համար: Կատարելագործված պրոֆեսիոնալներին թողնել և նրան գործուղել, կարծում եմ դիվանագիտական սխալ է:



Հասմիկ Բաբաջանյան